Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ի՞նչ կարևոր գործով Նիկոլ Փաշինյանը գնաց Բաղրամյան 26

Արդեն հայտնել ենք այն մասին, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Ազգային ժողովոի մոտ իր կոչով հավաքված քաղաքացիներին: Փաշինյանը հավաքվածներին ասաց, որ կարևոր գործով գնում է Բաղրամյան 26 և ավելի ուշ կմիանա հավաքվածներին:

Analitik.am-ի տեղեկություններով, վարչապետը պատրաստվում է պաշտոնանկ անել ԲՀԿ  և ՀՅԴ  նախարարներին:

Նշենք, որ վիճահարույց օրենքը, որը մարդկանց դուրս հանեց փողոց, ընդունվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ծառուկյան դաշինքի կողմ ձայներով: Ընդունված օրենքով փոփոխությունները վերաբերում են ՀՀ ԱԺ հերթական, հատուկ կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանը սկսի իր աշխատանքը  կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

Նույն շարքից