Քաղաքական 

Մենք չենք վախենում, թող ձեր մտքով չանցնի․ Կարինե Աճեմյան

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք չեն վախենում և պետք չէ հրահրել որևէ մեկին․ «Այս օրերին շատ կարևոր է լինել օբյեկտիվ, չհրահրել, չսադրել որևէ մեկին, որովհետև Աժ պատգամավորները պարտավոր են կատարել իրենց գործողությունները։ Ուզում եմ նշել, որ մենք էլ ունենք մեր հետևորդները, բայց մենք բախումներ չենք ուզում»։

Աճեմյանի խոսքերով, հիմա դրսում հարյուր հազարավորներով հավաքված չեն․ «Եվ ի դեպ հարյուր հազարավորներով չեն հիմա դրսում, դուրս եկեք տեսեք, թե ինչքան մարդ է հավաքվել»,-ասաց նա։

Նշենք, որ վիճահարույց օրենքը, որը մարդկանց դուրս հանեց փողոց, ընդունվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ծառուկյան դաշինքի կողմ ձայներով: Ընդունված օրենքով փոփոխությունները վերաբերում են ՀՀ ԱԺ հերթական, հատուկ կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանը սկսի իր աշխատանքը  կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

Նույն շարքից