ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ի նպատակը մեկն էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով պաշտպանեին ԱԺ-ի իրավունքները և ազատությունը.« Որևէ մեկը չի ասել արտահերթ ընտրություններ չեն լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված, և երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, և նաև վարչապետը հայտարարեց, որ բանակցությունների 2-րդ ռաունդ է կազմում: Իսկ ինչ այսօր տեղի է ունենում, դա ուղղակի կառավարության ղեկավարի կողմից միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին: Ազգային ժողովը անկախ մարմին է, և պատգամավորներն, ըստ սահմանադրության, ազատ են քվեարկել իրենց խղճի և համոզմունքների համաձայն: Ի՞նչ է սա նշանակում, կամ քաղաքացիները ինչու՞ են փողոց դուրս եկել, ո՞վ է ասել, որ քաղաքացիների պահանջին դեմ ենք:
Ես մի քանի ժամից պետք է մեկնեմ գործուղման և չգիտեմ՝ ինչպես պետք է դուրս գամ: Եթե մուտք փակեն և չկարողանանք գնալ, ուրեմն Հայաստանը համապատասխան վեհաժողովում ելույթներ չի ունենա և շահը կվտանգվի: Վիճահարույց բան չկա, մենք ժողովրդին դեմ չենք, մեր նպատակը մեկն է՝ քվեարկությունների և որոշում ընդունելու ժամանակ ԱԺ-ն զերծ մնա որևէ մեկի ճնշումից»: