Քաղաքական 

Կար երկխոսության հնարավորություն, բայց դա տեղի չունեցավ, նրանք ստացան այն, ինչ ստացան․ Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք հնարավորություն են տվել երկխոսության, սակայն երկխոսություն այդպես էլ տեղի չունեցավ․ «Վերջին ժամանակներում, ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք հնարավորություն ԱԺ-ում երկխոսության հնարավորություն և բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ մենք դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ որ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և քաղաքական ուժերի հետ ԱԺ ում քննարկենք հարցը։ Եվ հայտնի էր, որ ուժերի մի մասը կողմանկից են, օրինակ Ելքը, արագ ընտրություններին, մյուս մասն ավելի ուշ, բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունները»։

Ըստ Բաբլոյանի, երբ ինքը հանդիպել է վարչապետին, նրանք հստակ ներկայացրել են ժողովրդավարական մոտեցումները․ «Երբ որ ես հանդիպել եմ վարչապետի հետ, մենք միասին հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ նույնպես մի քանի կետով և շատ խաղաղ ձևով ներկայացված էր ժողովրդավարական մոտեցումները»։

«Իսկ թե ինչու ես մեղադրեցի տիկին Նազարյանին, որովհետև նա փաստորեն դրդեց ամբողջ Աժ-ին այս քայլին, սակայն ինչ տեղի ունեցավ՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ գալիս է բանակցությունների, Նազարյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ եթե հանկարծ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց, և նրանք ստացան այն, ինչ ստացան։ Այսօր բոլորդ ականատես էիք, որ այսօր ես հարցը չդրեցի քննարկման, որ տամ հնարավորություն երկխոսության, բայց տեսեք, որ երկխոսություն չեղավ։ Այս նախագծի ընդունումը նշանակում է, եթե ճնշումով ստիպեցին, որ ընդհատվի նիստը նշանակում է, որ նիստը կարող է վերսկսվել, այսինքն սա կանխարգելում է։ Ես գտնում եմ, որ չի սպառված հնարավորությունը, անձամբ ես և բոլոր գործընկերներս պատրաստ ենք»։

Նույն շարքից