Նիկոլ Փաշինյանն այսօր իր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր ՀՀԿ-ի կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկած պատգամավորները հակահեղափոխական են. «Մենք հենց հիմա կճշտենք այդ տեղեկատվությունը, այդ նախագծին կողմ քվեարկած պատգամավորների և քաղաքական ուժերի մասին և հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ քվեարկությամբ այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով, ուրեմն հանրապետական կուսակցությանը և նրանց աջակցող ուժերին Հայաստանում պաշտոնապես հայտարարում եմ հակահեղափոխական ուժեր:
Ես կարծում եմ, որ բոլորս էլ տեսնում ենք, որ նրանց մոտ դա չի ստացվի, հակահեղափոխությունը ՀՀ-ում շանս չունի, որովհետև ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակը որևէ մեկը չի կարող ձեռքից առնել, և ուրեմն հանապետական կուսակցությունը պետք է արտագաղթի ՀՀ-ից: ՀՀ քաղաքական դաշտից, պետք է արմատախիլ արվեն նաև այն ուժերը, ովքեր աջակցելու են հակահեղափոխականներին»: