Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց որոշ նախարարների և մարզպետների

Այսօր իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ և ՀՅԴ նախարարներին և մարզպետներին: Նա հրապարակավ հայտարարեց , որ այս պահին ազատում է նախարարներին, և եթե ՀՀ նախագահը չստորագրի իր կայացրած հրամանները, ապա ինքն իր հրամանով կազատի իրենց:  Ինչ վերաբերում է ՀՅԴ և ԲՀԿ մարզպետներին, ապա նրանց ազատելու վերաբերյալ որոշումը կկայացվի ՀՀ կառավարության նիստի ժամանակ.

«Ուրեմն հայտարարում եմ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթի Հրաչյա Ռոստոմյանին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանին, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին, և ուրեմն,  փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ և աշխատել մեր հետ։
Եվ ինչպես ասացի կառավարության նիստում կկայացվի որոշում Դաշնակցությունը և Ծառուկյան դաշինքները ներկայացնող մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Կարծում եմ՝ ինձ կլիազորեք, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով, որ այդ օրենքը նա չստորագրի և դիմի Սահմանադրական դատարան»։

Նշենք, որ նա հայտարարել էր, որ բոլոր այն ուժերը, ովքեր սատարել են ՀՀԿ-ին այսօր ՀՀ ԱԺ բերած օրենքի փոփոխության անցկացման հարցում, պաշտոնապես հայտարարվում են հակահեղափոխական ուժեր և պետք է արմատախիլ արվեն:

Նույն շարքից