Այսօր իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու է անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Ինչո՞ւ պետք է Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդանական ընտրություններ. «Պատճառ մեկ՝ այս խորհրդարանը, գործող խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին և իրավունք չունի ներկայանալ հայ ժողովրդի անունից, որովհետև այս խորհրդարանը ընտրվել է համատարած ընտրակաշառքների, հետապնդումների, ճնշումների, վարչական լծակների գործադրման արդյունքում։ Եվ այս խորհրդանաի լուծարումը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերջնական ազատագրումը։
Եկեք այլևս չքննարկենք, չխոսենք՝ ով է ընտրակաշառք վերցրել, ով չի վերցրել, այդ էջը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովդրական հեղափոխությամբ փակված է, և Հայաստանում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի, Հայաստանում կա միայն ազատ և հպարտ և հզոր քաղաքացի։ Հաջորդը՝ այս խորհրդարանը մերժված է Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի կողմից, որովհետև ժողովուրդը պետք է ունենա իրեն ներկայացնող Ազգային ժողով, իրեն ներկայացնող խորհրդարան, որտեղ կլինեն իրոք ժողովրդական ընտրյալներ, որոնց ընտրել են ժողովուրդը, իր քվեով, իր ուժեղ, իր հպարտ քվեով։
Մյուս պատճառը՝ դա եղել է մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության նախապայմաններից մեկը, և այդ պայմանը արձանագրվել է կառավարության ծրագրում, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է քվեարկությամբ։ Այդ ծրագրում գրված է, որ մեկ տարվա ընթացքում, և մենք միշտ ասել ենք, որ մեկ տարվա ընթացքում ասելով՝ դա կարող է լինել սեպտեմբերին, դա կարող է լինել հոկտեմբերին կամ նոյեմբերին և միշտ ասել եմ, որ դա կախված է ներքաղաքական իրավիճակից և հիմա, ճիշտն ասած, արդեն հայտարարել եմ, բայց հիմա իրադարձությունները, կարծես թե, արագ են ընթանում, և մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին՝ ինչո՞ւ, որովհետև Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ես հարց դրեցի ՀՀ քաղաքացիների առաջ, ասեցի՝ ժողովուրդ ջան, նրանք ովքեր քվեարկում են, ուզո՞ւմ են, կո՞ղմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ուրեմն պետք է քվեարկեն Իմ քայլը դաշինքի օգտին, և իմ քայլը դաշինքը 81 տոկոս ձայն հավաքեց։ Սա նշանակում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան անհետաձգելիորեն»: