Նիկոլ Փաշինյանն այսօր իր հրավիրած հանրահավաքի ժամանակ խոսեց իր հրաժարականի օրվա մասին. «Հիմա՝ ինչպես ենք մենք հասնելու արտահերթ խորհրդրանական ընտրություններին, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ։ Ծրագիրը հետևյալն է՝ երբ որ նշված նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, ուրեմն դրանից հետո, ես կոնկրետ օրը հիմա չեմ ասում, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից։ Այստեղ շատ կարևոր նրբություն կա՝ ինչո՞ւ, նախ որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից, հիմա, ուրեմն, դրանից հետո յոթ օրվա ընթացքում Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, պետք է ևս յոթ օր ժամանակ անցնի, և ութերորդ օրը ընտրի նոր վարչապետ։ Հիմա եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն, ընտրեց նոր վարչապետ, եթե չընտրեց նոր վարչապետ, տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Եթե կպարզվի, որ ժողովորդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների,ուրեմն, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդրանը ընտրի նոր վարչապետ, բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները, այդպես է նախատեսված սահմանադրությամբ։ Մինչև ընտրությունները, եթե դուք մեր քաղաքական ուժին վստահության քվե կտաք, հետո էլի կընտրվեմ։ Հիմա, ի՞նչ ենք մենք անելու, մենք անելու ենք այն, ինչը որ կիսատ թողեցինք 2018 թվականի ապրիլի 17-ին»։