Հայաստան Քաղաքական 

Հայաստանում փակ դռներ չեն կարող լինել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ մտնելուց հետո զրուցեց լրագրողների հետ՝ ասելով, որ ՀՀ-ում փակ դռներ չկան. «Ընդհանրապես Հայաստանում փակ դռներ չկան  և չեն կարող լինել։ Եվ ես հիմա կփորձեմ մեր գործընկերների տեսակետն իմանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք այս շեմը։ Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ ընտրութուններ տեղի կունենան, որ ես հրաժարական կտամ, և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի ու պարզապես մարդկանց չգրգռելու համար, որովհետև երբ որ ես հրաժարական տված վիճակում լինեմ, և նրանք վարչապետի թեկնածու առաջադրեն, հասկանո՞ւմ եք, որ մարդկանց կբորբոքի և հույս ունեմ մեր գործընկերներն այս իրավիճակը ճիշտ կգնահատեն։ Վատ չի լինի, որ համաձայնագիր ստորագրենք։ Կարծես թե ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան մինչև դեկտեմբերի 15-ը։ Կարծում եմ, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին  համարժեք և համապատասխան»։

Այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ԱԺ մարդիկ մուտք գործեցին, Փաշինյանն ասաց՝ դե, ինչպես Բաղրամյան 26, այնպես էլ այստեղ տեղի ունեցավ՝ դռները բացվեցին։

Նույն շարքից