Հայաստան Քաղաքական 

Այսօր ԱԺ-ում հակահեղափոխության և ռևանշի փորձ եղավ. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր հակահեղափոխության փորձ է եղել. «Դուք լսեցիք՝ պարոն վարչապետը ստորագրեց և Ծառուկյան դաշինքը և ՀՅԴ-ն  ներկայացնող նախարարների ազատման հրամանները: Ես ասացի, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել հակահեղափոխության և ռևանշի փորձ, դրան կողմ են, այդ փորձին մասնակցել են և այդ օրինագծին կողմ են քվեարկել 67 պատգամավոր՝ 3 խմբակցություններից՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից: Կարծում եմ, որ ավելի հստակ ձևակերպում հնարավոր չի: Իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ-ում ինստիտուցիոնալ խառնաշփոթ է առաջացնում, առնվազն, եթե չխոսենք սահմանադրական ճգնաժամի մասին: Խորհրդարանը, որն, ըստ էության, պետք է լինի ներկայացուցչական մարմին, ոչ մեկին չի ներկայացնում և, ըստ էության, լեգիտիմ չի, ավելին՝ խորհրդարանը փորձում է երկիշխանություն ստեղծել և հարվածել ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը և վարչապետին:

Հիմա որևէ կերպ պետք է սա հանգուցալուծվի, ճգնաժամի հետագա խորացումը վնաս է հասցնում կոնկրետ ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերին՝ վտանգում անվտանգությունը և զարգացումը: Սա պետք է հագուցալուծվի , բնականաբար, քաղաքական ճանապարհով և ես հույս ունեմ, որ բանակցությունների, երկխոսության դուռը դեռ փակված չէ և ԱԺ-ում եղած նշածս 3 խմբակցությունների ներկայացուցիչներն  իրենց մեջ ուժ կգտնեն ի վերջո համակերպվել ժողովրդի որոշման հետ: Վերադարձ հնին  չի լինելու»:

Նույն շարքից