Հայաստան Քաղաքական 

Որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի ժամից ավել տևած խորհրդակցությունից դուրս եկավ և ասաց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. «Ես գնացի այնտեղ, բարձրացանք մենք և ասեցինք, որ  մենք ահա եկել ենք, և մենք ասումմ ենք, որ երկրում հաստատված  է քաղաքական ճգնաժամ, և պետք է դա հաղթահարենք։ ՀՅԴ,ԲՀԿ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն  իրենք նույնպես ասեցին, որ կարծում են այս ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ մեր երկիրը ընդհանուր առմամբ շահած դւորս գա այս ամենից։ Եվ մենք սկսեցինք խոսել, թե որն է դրա տարբերակը: Ես ասացի, որ դրա տարբերակը հետևյալն է՝ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից և ես ակնկալում եմ, որ որպեսզի ՀՀԿ կուսակցությունը և գործող խորհրոդարանն ավելի չգրգռի մարդկանց, որովհետև եթե ես հրաժարական տամ  վարչապետի պաշտոնից, և հանկարծ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ  ՀՅԴ-ն առաջադրեն վարչապետի թեկնածու, և,այո, նրանք տեսականորեն կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, կարող են նույնիսկ ընտրել որևէ մեկին վարչապետ, բայց նրանք պետք է գիտակցեն, որ հանրության շրջանում դա ռեակցիա է առաջացնելու, որովհետև, իմ կարծիքով, դա մարդկանց շրջանում կառաջացնի վատ արձագանք։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է, լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, որից հետո երկրորդ անգամ էլ վարչապետի թեկնածու ԱԺ պատգամավորների մեկ երրորդն էլի չի առաջադրի, և էլի երկրորդ անգամ էլ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, և ինչի արդյունքում մենք արդեն դեկտեմբերին կունենանք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։
Իրենք ասեցին, որ, ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը, և նրանք բանավոր ասացին, ըստ էության, երեք խմբակցություններն էլ, որ անկախ հուշագրից, իրենք չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլ առաջադրել վարչապետի թեկնածու»։
Փաշինյանը նաև նշեց, որ, այդուհանդերձ, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չկա, իրենք ընդամենն ասել են, որ չեն պատրաստվում թեկնածու առաջադրել. «Խոսք գնաց հետևյալի մասին,  թե ինչն է հիմնավորումը, որ հիմա պետք է տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, արդյոք դրա պատճառը ներդրումներն են, արդյոք դրա պատճառը քաղաքական որոշակիությունն է, նույնիսկ հարց եղավ՝ արդյոք դրա պատճառը Ղարաբաղի հարցն է։ Ես այսօր՝ հիմա, կա ամենագլխավոր պատճառը, այս իրավիճակը ի՞նչ է, այս իրավիճակը վկայում է այն մասին, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը րոպե առաջ, ժամ առաջ պետք է հանգուցալուծվի։ Այդ ճգնաժամի էությունը հետևյալն է՝ որ երկրում հաստատվել է Ազգային ժողով, որը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին և Հայաստանի քաղաքացիներին և հետևաբար այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա՝ և այդ տարբերակն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է։
Հիմա, երբ պետք է տեղի ունենա այդ  ընտրությունները, ես արձանագրեցի մեր դիրքորոշումը, նաև ինձ իրավունք վերապահելով՝ ներսում խոսեցի ձեր անունից։ Ես ասեցի, որ մեր ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենա դեկտեմբեր ամսվա առաջին կեսին։ Հարց է հնչում՝  իսկ ինչու այդ ընտրությունները չեն կարող տեղի ունենալ մայիսին, ես դրա համար բերել եմ երկու հիմնական պատճառ՝ որովհետև երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, և եթե որևէ մեկն ասում է՝ եկեք այդ ընտրություններն անցկացնենք մայիսին, նշանակում է՝ ասում է այդ քաղաքական ճգնաժամը յոթ-ութ ամսով էլ շարունակենք, երկրորդ պատճառը ես ասեցի,որ հիմա վարչապետի կարգավիճակում արդեն ամիս ու կեսից ավել զգում եմ, որ երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան։
Ով այս ընթացքում մեզ զանգում է, մեզ հետ շփվում է, ասում է՝ շուտ արեք արտահերթ ընտրություններ։ Մարդիկ, ստացվել է այնպես, որ ոչ մի բանով չեն զբաղվում, ասում են՝  էլ ներվեր չկա, շուտ արեք, որովհետև դրա համար կա նաև օբյեկտիվ պատճառ, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ են խոսում, որոնք իրենց հիմքում ոչ մի բան չունեն, բայց անիմաստ մարդկանց գրգռում են։ Այստեղից հարց է ծագում՝  ինչո՞ւ դեկտեմբերին, որովհետև կա պարզ մի պատճառ, որովհետև տրամաբանորեն, եթե մենք շատ ափալ-թափալ չշարժվենք,  ավելի շուտ անցկացնելու  հնարավորություն չկա։
Կա ևս երկու խնդիր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է, և, անկեղծ ասած, շատ լավ կլիներ, որպեսզի կազմակերպվեր այնպես, որ այդ գագաթաժողովն ինչ-որ պատճառով... չնայած հրաժարական տված իրավիճակում ես շարունակելու եմ վարչապետի պարտականությունները կատարել և ոչ մի պրոբելմ չկա, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում տեղի ունենա։ Համենայն դեպս, ես ,ուղղակի գործընկերային կոռեկտությունից ելնելով, կփորձեմ այս հարցը քննարկել ֆրանկոֆոնիայի կազմակերպության երկրների ղեկավարներից առնվազն մի քանիսի հետ, նաև նրանց հետ խորհրդակցել, թե ինչը պրոբլեմ կառաջացնի, ինչը՝ ոչ, որպեսզի ճիշտ լինի ամեն ինչ։ Կոռեկտությունից ելնելով՝ ես նաև հեռախոսազրույցներ եմ վարում մեր մի շարք միջազգային գործընկեր երկրների հետ, այդ երկրների ղեկավարներին պիտի տեղեկացնեմ, որ Հայաստանում ինչ իրադարձություններ են կատարվում և ինչ իրադարձություններ են կատարվելու»։

Նույն շարքից