Հայաստան Քաղաքական 

Բանակցություններ չեն եղել, Փաշինյանն ուղղակի գնացել է իրազեկելու իր կարծիքի մասին. Առավոտ

«Հիմնականում այդքան էլ բանակցություններ չէին, որքան վարչապետն եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին: Բանակցությունները սովորաբար լինում են, երբ լինում է փոխզիջում, մեկը մյուսին լսելու ցանկություն»,-  Ն.Փաշինյանի հետ բանակցությունների ավարտից հետո դրանց արդյունքների վերաբերյալ Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեմ առ դեմ խոսակցություն չի եղել: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ խմբակցությունների, կառավարության ներկայացուցիչներ, տարբեր հարցեր եւ առաջարկներ են հնչել. «Գլոբալ առումով որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Մի պայմանավորվածություն ենք ձեռք բերել. բոլորս էլ, կոնկրետ մենք՝ պատգամավորներս, մտահոգված ենք իրավիճակով եւ մեր թիմի նպատակն է՝ երկիրը չտանել ցնցումների: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմին, անկախությունը պետք է ապահովվի»:

Հարցին՝ վարչապե՞տն էլ ուներ այդ մտահոգությունները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պարոն վարչապետը հիմա խոսում է, ինքն իր փոխարեն կխոսի»:

Նա վերահաստատեց՝ արտահերթ նիստով ընդունված ԱԺ կանոնակարգ-օրենքը որեւէ կապ չունի արտահերթ ընտրությունների սահմանափակման հետ, այլ նպատակ ուներ ԱԺ-ի բնականոն աշխատանքն ապահովելու: Ինքը թեեւ դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, հետեւաբար նաեւ արտահերթ ընտրություններին, բայց ՀՀԿ-ն վարչապետին հնարավորություն տվել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից