Միջազգային Քաղաքական 

Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայում կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 7-ին մեկնելու է Փհենյան, որտեղ հանդիպելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:

Հոկտեմբերյան այցերի շրջանակներում Պոմպեոն կմեկնի նաև Ճապոնիա, Հարավային Կորեա և Չինաստան:

Ինչպես հայտնել է Նոյերտը, բարձրագույն մակարդակով հանդիպումներ կլինեն վերոնշյալ բոլոր երկրներում:

Նույն շարքից