Բարի օր Հասարակություն Մշակույթ 

Մոսկվայում կարող են կանգնեցնել Ազնավուրի հուշարձանը

analitik.am

Մոսկվայի իշխանությունները պատրաստ են քննարկել շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնելու մասին առաջարկը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակից Ալեքսեյ Եմելյանովը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը դիմում են պատրաստել Մոսկվայի քաղաքապետի անունով՝ խնդրելով հավերժացնել Ազնավուրի հիշատակը: Խոսքը մասնավորապես վերաբերում է սիրված շանսոնյեի անունով փողոց, խաչմերուկ, երաժշտական հաստատություններ անվանակոչելուն, ինչպես նաև հուշարձան կանգնեցնելուն:

Եմելյանովը հայտնել է, որ կոնկրետ առաջարկների դեպքում քաղաքապետարանը պատրաստ է քննարկումներ սկսել:

Նույն շարքից