Հասարակություն 

Փաշինյանը մեկնում է Փարիզ մասնակցելու Ազնավուրի հուղարկավորությանը

Հինգշաբթի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ֆրանսիա, որպեսզի ներկա լինի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստան կվերադառնա շաբաթ օրը երեկոյան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազնավուրին կհուղարկավորեն Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորիում:

Մեծ երաժշտի հուղարկավորության օրը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվելու:

Նույն շարքից