Քաղաքական Բարի օր 

ՀԱՊԿ-ում ակտիվ քննարկումներ և բանակցություններ են ընթանում

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են ինտենսիվ քննարկումները կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այլ թեկնածուով փոխարինելու հարցի շուրջ: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ Նախարար Կայրաթ Աբդուռահմանովը:

Ղազախ պաշտոնյան նշել է, որ քննարկումները շարունակվում են ինչպես անդամ երկրների մայրաքաղաքներում, այնպես էլ շտաբ-բնակարանում՝ ՀԱՊԿ մշտական խորհրդի մակարդակով. «Վստահ եմ, որ որոշումը կլինի բոլորի համար ընդունելի տարբերակով, կազմակերպության կանոնադրության շրջանակներում:

Աբդուռահմանովը նաև հայտնել է, որ աշխատանքները տարվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի խուսափել բացասական հետևանքներից՝ ինչպես ՀԱՊԿ քարտուղարության, այնպես էլ ընդհանուր կազմակերպության գործունեության վրա. «Վստահ եմ, որ այս իրավիճակը ոչ մի բացասական ազդեցություն չի գործի ՀԱՊԿ գործունեության վրա: Ընթանում են խորհրդակցություններ, բանակցություններ, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարության փոփոխության ժամանակ»:

 

 

Նույն շարքից