Մոսկվայում քաղաքացիները ծաղիկներ են տանում ՀՀ դեսպանատուն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Շառլ Ազնավուրի հիշատակին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Չնայած այն բանին, որ դեսպանատան դռները բացվել են միայն ժամը 10:00-ին, քաղաքացիները սկսել են ծաղիկներ տանել ավելի վաղ՝ դրանք դնելով դեսպանատան պարիսպների մոտ:
Դեսպանատնից հնչում են մեծ շանսոնյեի երգերը:
Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին: Նա 94 տարեկան էր: