Այսօր առավոտյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։ Այս մասին հայտնում է Երկիր Մեդիան:
«Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից, հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձեւն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է դիմումում։
