Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանը, ըստ էության, ոչ թե կանխեց, այլ՝ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները. ՀԺԿ

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանն ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը:

Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլընտրանք չունեն:

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրության շրջանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նոր ընտրական օրենսգրքով: Դա նախադրյալներ կստեղծի երկրի բնականոն զարգացման համար և կնպաստի անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը:

Նույն շարքից