Հոկտեմբերի 2-ին ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ.Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ.Գ.-ն նույն օրն իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: