ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նայել հայելու մեջ՝ նավթի գնի աճի մեղավորին փնտրելիս:
«Ես արդեն ասել եմ, որ մենք լավ հանդիպում ենք ունեցել ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում, սակայն եթե մենք հանդիպման ժամանակ խոսեինք նավթի գնի մասին, ես նրան խորհուրդ կտայի մեղավորին փնտրելու համար նայել հայելու մեջ»,-հայտարարել է Պուտինը:
Պուտինը նաև խորհուրդ է տվել զերծ մնալ գները կարգավորելու փորձերից, ինչպես՝ Խորհրդային Միությունում:
ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանին ձեռնտու է 65-75 դոլարը մեկ բարելի համար: