Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից. Արմեն Աշոտյան

analitik.am

Այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պարգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում ասաց, որ երեկ պայմանավորվածություն չէր կարող ձեռք բերվել. «Իրազեկում ձևաչափը չի ենթադրում պայմանավորվածություն: Իրազեկում բառը, որը հարթակ բերեց վարչապետը, դա պայմանավորվածություն չենթադրող բառ է, դա տեղեկատվություն հաղորդելու բառ է, դա տեղեկատվության աստիճանը բարձրացնելու բառ է, դա երկխոսության բառ չէր: Դա պարզապես ինֆորմացիա փոխանցելու, որոշումն անձամբ ազդարարելու բառ է: Խոսել պայմանավորվածությունների մասին, ավելի քան ավելորդ է, որովհետև իրազեկման գործընթացի դեպքում չի կարող լինել պայմանավորվածություն:

Վարչապետը երեկ ասաց, որ գուցե ոչ ամբողջությամբ է կարողացել բյուրեղացնել այդ խոսակցությունը, չեմ ուզում այդտեղ փնտրել հնարք, որովհետև իրականում իր համար բարդ էր երեկ, որովհետև փաստացի մոտ 2 տասնյակ ԱԺ պատգամավորներ իրենց տեսակետն էին հայտնում, իսկ հակադարձողը հենց ինքն էր: Ինքը երեկ այդ պատգամավորների հետ փորձում էր միաժամանակյա խաղի սեանս վարել՝ այդ թվում իմ հարցադրումներին:

Ինչ վերաբերվում վարչապետի որոշմանը՝ որ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա այդ որոշման քաղաքական արձագանքը դուք կստանաք մեր խմբակցության հայտարարության մեջ: Երեկ ամենատարածված կոմպրոմիսային փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ տեղափոխենք ընտրությունները մայիս, հասցնենք բարեփոխել ընտրական օրենսգիրքը, ընդունենք վենետիկյան ռեկոմենդացիաներն այդ օրենսգրքից ընտրությունները 6-ից 8 ամսվա ընթացքում կազմակերպելու համար, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նրանք գան ընտրությունների, թողնենք մնացած կուսակցությունները նույնպես  պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների:

Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից: Ակնհայտ է, որ շատ սրամիտ ձևակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար»:

Նույն շարքից