Հայաստան Քաղաքականություն 

ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը ոստիկանությանը հայտնել է, որ իր նկատմամբ երեկ բռնություն չի գործադրվել

analitik.am

Հոկտեմբերի 3-ին «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ։ Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։

Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։

Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների՝ Ռուզան Առաքելյանը երեկ վիճել է ԱԺ այգի մուտք գործած ցուցարարների հետ:

Նույն շարքից