«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հայտնում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Մարգարյանի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ Մարգարյանն այն 6 մարզպետների թվում է, որոնց պաշտոնանկության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
