Սպորտ Հասարակություն 

Իշխանափոխություն՝ ՖԻԴԵ-ում. ՌԴ նախկին փոխվարչապետը գահից իջեցրել է 23 տարվա նախագահին

ՌԴ նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն ընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 3-ին Բաթումիում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Գլխավոր ասսամբլեայի նիստի ժամանակ հենց Դվորկովիչի թեկնածությունն է ամենաշատ ձայները ստացել:

ՖԻԴԵ նախագահի աթոռի համար պայքարում Դվորկովիչը հաղթել է Գեորգիոս Մակրոպուլոսին և Նայջել Շորթին:

Հավելենք, որ ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինով, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից, չի մասնակցել ընտրություններին:

Նույն շարքից