ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Չինաստանին մեղադրելու է ԱՄՆ կոնգրեսի ընտրություններին միջամտելու մեջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերին:
Գործակալությունը պնդում է, որ այս թեմայով Փենսը խոսելու է հոկտեմբերի 4-ին վաշինգտոնյան Գուդզոն համալսարանում իր ելույթի ժամանակ: Փոխնախագահի խոսքում նշված է, որ Չինաստանը քարոզչական արշավ է իրականացնում, օգտագործում է լրտեսություն, պարտադրանք, որպեսզի ազդի ամերիկացիների կարծիքի վրա:
Ավելի վաղ Չինաստանին ընտրություններին միջամտելու փորձի մեջ մեղադրել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: