Քաղաքական Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Վրաստան

Հաջորդ տարի մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Այս այցը լինելու է Սթոլթենբերգի արդեն 3-րդ այցը Վրաստան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նախորդ այցերը տեղի են ունեցել 2015 և 2016 թվականներին:

Նշենք, որ Սթոլթենբերգը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ժամկետներ չի նշել:

 

Նույն շարքից