Հայաստան Քաղաքական 

Ըստ ՔՊ-ական մարզպետի, Եվրամիությունը երկիր է, իսկ Սվիտալսկին՝ Ռուսաստանի դեսպանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի «ՔՊ»-ական մարզ­պետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան:

Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության: Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրա­միությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երևի Ստանիսլավսկին հարցը լուծեց»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից