Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Տոտենհեմ»-«Բարսելոնա» հանդիպումից հետո Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հարի Լենիքերը խոսել է կատալոնացիների առաջատար Լեոնել Մեսսիի խաղի մասին:
Վերոնշյալ հանդիպումն ավարտվեց կատալոնական գրանդի հաղթանակով՝ 2:4 հաշվով, դուբլի հեղինակ դարձավ Մեսսին:
«Մի՞թե որևէ մեկը լուրջ մտածում է, որ ինչ-որ մեկը Մեսսիից լավ ֆուտբոլ է խաղացել: Ես նկատի ունեմ՝ լուրջ»,-հայտարարել է անգլիացին:
Հավելենք, որ ՉԼ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին 5 գոլի հեղինակ է դարձել 2 խաղում: