Քաղաքական Միջազգային 

«БТР»-ի պայթելու արդյունքում 4 թուրք զինվորական է զոհվել

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում «БТР»-ի պայթելու արդյունքում 4 զինվորական է մահացել, իսկ վիրավորների թիվը հասնում է 5-ի: Այս մասին ասված է նահանգային իշխանությունների տարածած հայտարարության մեջ:

Վերոնշյալ նահանգում թուրքական իշխանություններն օպերացիա են իրականացնում երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:

Հավելենք, որ 2015 թվականից հետո Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում թուրքական կողմը կորցրել է մոտ 1000 զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ:

 

Նույն շարքից