Mercedes-Benz ընկերությունը որոշել է ետ կանչել ռուսական շուկայում վաճառված ավելի քան 1200 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Ռոսստանդարտ ընկերությունը՝ հավելելով, որ մեքենաները ետ են կանչվում արգելակման համակարգի և էլեկտրական լարերի հետ կապված խնդիրների պատճառով:
Կայացված որոշումը վերաբերում է 2018 թվականին վաճառված 222 և 217, ինչպես նաև 2017-18 թվականներին վաճառված 166 և 292 մոդելներին:
Վերանորոգումը կատարվելու է անվճար: