Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Համաներման վերաբերյալ հարցի քննարկման մասին

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նիստի ընթացքում մի շարք կարևոր հարցեր են քննարկվելու, որոնց թվում է նաև Համաներման մասին օրենքը: Վարչապետը նշեց, որ Համաներման մասին հարցը քննարկվելու է դռնփակ ռեժիմով, քանի որ օրենքն է այդպես պահանջոում:

Փաշինյանը նաև հայտնեց, որ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով վաղը ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի մյուս շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցութամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր, ինչի համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել. «Քանի որ շատ մեծ են ծավալները և Ոստիկանության եզրակացությունն էլ այն է, որ ճիշտ կլինի, եթե այդ երկու օրերը ոչ աշխատանքային լինեն, մենք այդ ուղղությամբ կգնանք»:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերն են հոկտեմբերի 11-12-ը:

 

Նույն շարքից