Այսօր Մարալիկում նորից լարված վիճակ է: Նշենք, որ մի խումբ մարդիկ փակել են Մարալիկի համայնքապետարանի մուտքը և չեն թողնում, որ համայնքի ղեկավարը մուտք գործի ներս և կատարի իր աշխատանքը: Նրանք պահանջում են համայնքի ղեկավար Արսեն Գևորգյանի հրաժարականը: Մյուս կողմից էլ ճանապարհ են փակել Մարալինի բնակիչները՝ պահանջելով, որ պատկան մարմինները կատարեն իրենց պարտականությունները և բացեն դեպի համայնքապետարան մուտքը: Մարալիկի բնակիչները նշում են, որ համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մարդիկ անգամ Մարալիկի բնակիչ չեն, իսկ իրենք ճանաչում են Արսեն Գևորգյանին, տեղյակ են նրա կատարած աշխատանքներից և ցանկանում են, որ նա շարունակի պաշտոնավարել, իսկ իրենք էլ վերադառնան իրենց բնականոն կյանքին: Այս պահին Մարալիկում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Բողոքի ցույց՝ Մարալիկում /Ուղիղ միացում/