Հասարակություն գլխավոր 

Նիկոլը հակահեղափոխական է, լևոնական, սերժական, ռոբերտական ու հանցագործ. Ցույց՝ կառավարության մոտ

Կառավարությն մոտ, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս բողոքի ակցիաներ են ընթանում: Ցուցարարներից մի կնոջ պնդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց ինքը հակահեղափոխական է: Այդ կնոջ խոսքերով, բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ հեղափոխություն չի եղել Հայաստանում, մեղադրվում են սերժական լինելու մեջ. «Եվ սերժական ես, և ռոբերտական ես, և առավել ևս լևոնական ես: Սորոսի մասին էլ չեմ խոսում: Շտապում ես արտահերթ նիստ անես, որովհտեև դիմակդ բացվել է: Այնտեղ էլ են հանցագործ, դու էլ ես հանցագործ: եթե քո երկրի դատախազը հանցագործ է, ու դու ոչինչ չես անում, դու էլ ես հանցագործ: Հիմա ի՞նչ անենք, մտնենք նե՞րս: Ինչո՞ւ չի հանդիպում մարդկանց հետ: Թե պետք է անպաման հրապարակ, բեմահարթակ լինի: Մենք չենք կարող փողոցներում Նիկոլի հետևից տուզիկի նման վազել: Մենք տուզիկ չենք, մենք հարգում ենք մեր վիշտը: Չկա այստեղ վարչապետ, ո՞ւր են փոխվարչապետները, Հայաստանում ղեկավարություն չկա»:

Ռուզան անունով ներկայացած կինն ավելի ուշ նշեց, որ 25-ամյա որդուն սպանել են, նա գյումրեցի է. «Սպանությունը պատվիրել է Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից Լուսինե Գինոսյանը: Այս մասին հաղորդում ենք տվել ոստիկանություն, ուղղակի հայտարարություն չեմ անում, օրինական հաղորդում եմ տվել: Տեղի է ունեցել խմբակային սպանություն, միայն մեկն է մեղադրյալի աթոռին նստած, մյուսներն ազատության մեջ են ու սպառնում են ինձ: Այս գործի մեջ ներգրավված են Շիրակի մարզի ոստիկանության պետեր, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը:
Կնոջ խոսքերով, որդու սպանության գործում շատ բան է խեղաթյուրվել»:

Տիկին Ռուզանն ասաց, որ ավելի քան մեկ տարի առաջ դիմել է Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս դեռ պատգամավոր է եղել, որից հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից Փաշինյանը կեղծ տեղեկություններ  է ստացել. «Նիկոլ Փաշինյանը հետևողական չի եղել: Հետագայում ես որոշեցի նրանից ստանալ պատասխանը, սակայն արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը, ով արդեն վարչապետ է, պատասխանում է, որ չի կարող ընդունել ինձ, որևէ մեկին չի հանձնարարում այս հարցով զբաղվել, բոլոր քննություններն ուղարկում է Արթուր Դավթյանին, ով համար մեկ հանցագործն է»:

Կինն ասաց, որ իրեն ավտովթարի են ենթարկել, սակայն գործը կարճվել է, քանի որ հանցակազմ չկա: Նա պնդում է, որ իրեն սպառնում են, ինչի մասին ասել է նախագահին, վարչապետին, դատախազին. «Ինձ ուզում են սպանել, որովհետև ես խանգարում եմ նրանց»:

 

Նույն շարքից