Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պաշտոնից ազատել այն մարզպետներին, որոնք նշանակվել են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտաներով:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանին, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին:
Ավելի վաղ վերոնշյալ մարզպետների պաշտոնանկության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների արդյունքում: Փաշինյանն ասաց, որ հաջողություն է մաղթում բոլոր պաշտոնյաներին, ովքեր ազատվել են պաշտոնից: