Ըստ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի, վերջին երկու օրերի զարգացումները բավականին մտահոգիչ են, առավել ևս, որ դրանք շարունակություն են ենթադրում:
Իր տեսուղերձում նախկին պատգամավորը հայտարարել է՝ եթե շարունակությունները տեղի ունեն այս լարվածությամբ, կարող են լինել քաղաքացիական բախումներ:
Նրա խոսքերով, այս լարվածության ուղղորդողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: