Հասարակություն 

Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի կյանքը խլած ավիավթարի մյուս զոհն էլ է հայ

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Կոստրոմայի երկրամասում ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է ՌԴ Գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, նախնական տեղեկություններով, ուղղաթիռը կործանվել է երեկոյան ժամին ծառերի վերևի հատվածին բախվելու արդյունքում:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, ուղղաթիռը բախվել է ծառերին, ինչից հետո կորցրել է կառավարելիությունն ու բախվել է գետնին:

Զոհերի թիվը երեքն է, օդաչու Ստանիսլավ Միխնովը, ուղևորներ Արեգ Հարությունյանը և Սահակ Կարապետյանը:

 

Նույն շարքից