Կոստրոմայում կործանված ուղղաթիռը, որի զոհերի թվում է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, օդ է բարձրացել առանց պաշտոնական թույլատվության: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրամասի իշխանություններին:
Ուղղաթիռի վթարի մասին հայտնել են տեղի ինտերնատի երեխաները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուղղաթիռը բախվել է ծառերին:
Հարուցվել է քրեական գործ: