Մարալիկի բնակիչները համաձայնության են եկել ոստիկանության հետ՝ բացելով միջպետական ճանապարհը: Analitik.am-ի թղթակիցը հայտնեց, որ ոստիկանությունն ասել է, որ մինչև վաղն առավոտ կբացի քաղաքապետարանի մուտքը: Մարալիկի ղեկավար Արտակ Գևորգյանի կողմնակիցներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ եթե ոստիկանությունը չկատարի իր խոստումը և մինչև վաղն առավոտ ժամը 09:00-ը Մարալիկի համայնքապետարանի մուտքը չբացի, իրենք առավոտ նորից կփակեն միջպետական ճանապարհը:
Մարալիկի բնակիչները համաձայնության են եկել ոստիկանության հետ. Միջպետական ճանապարհը բաց է