Մարալիկի բնակիչները, ովքեր փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են, որ քաղաքապետ Արտակ Գևորգյանը հրաժարական չտա, շարունակում են իրենց պայքարը:
Քիչ առաջ քաղաքապետ Արտակ Գևորգյանը, դիմելով իր կողմնակիցներին, ասաց, որ բանակցել է ոստիկանների հետ և վերջիններս խոսք են տվել, որ վաղը կբացեն համայնքապետարանի շենքը, որը շարունակում է փակ մնալ քաղաքապետի հրաժարականը պահանջող մի խումբ մարդկանց կողմից: Քաղաքապետն ամեն դեպքում նշեց, թե վստահ չէ՝ ոստիկանները կբացենշենքի մուտքը, թե՝ ոչ:
Ոստիկաններն էլ իրենց հերթին կոչ են անում միջպետական ճանապարհը փակած Մարալիկի բնակիչներին բացել ճանապարհը՝ նշելով, որ վաղը Հայաստանում սգո օր է: