ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, ում հետ զրույցում Ցոլակյանը հայտնել է, որ ընդունել է առաջարկը:
«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,-ասել Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: