Մարալիկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նշենք, որ ճանապարհը փակած քաղաքացիներին ոստիկանությունն ասել էր, որ պայմանավորվել է համայնքապետարանի շենքը փակած քաղաքացիների հետ, նրանք կբացեն մուտքը և քաղաքապետարանի աշխատակիցները կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին: Սակայն, երբ Մարալիկի բնակիչները քաղաքապետարանի աշխատակիցների հետ գնացել են համայնքապետարանի շենքի մոտ, այնտեղի մուտքը փակած քաղաքացիներն ասել են, որ ոստիկանության հետ որևէ բան չեն պայմանավորվել:
Նշենք, որ Մարալիկի ղեկավարի հրաժարականը պահանջող քաղաքացիները կոտրել էին Արտակ Գևորգյանի կողմնակիցների մեքենաների ապակիները: Մարալիկի բնակիչներից մեկն էլ նշեց, որ օրեր առաջ Գևորգյանի դեմ ցույց անող քաղաքացիները քաշքշել են Գևորգյանին՝ փորձելով վնասել նրան: Իրավիճակին որևէ լուծում չի կարողացել տալ նաև Շիրակի մարզպետը, ով բանակցում էր համայնքապետարանի շենքի մուտքը փակած քաղաքացիների հետ: