Սպորտ Հասարակություն 

Ռոնալդուին հեռացրել են հավաքականից

Կրիշտիանո Ռոնալդուին ժամանակավորապես հեռացրել են հավաքականից և նա չի կարող մասնակցել ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պորտուգալացուն մեղադրել են բռնաբարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրում է 34-ամյա նախկին մոդել Քեթրին Մայորգան: Վերջինիս խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին:

Ռոնալդուն հերքում է մեղադրանքները:

 

Նույն շարքից