Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ. Քաղաքագետ

Հայրենակիցնե՛ր

Եթե վարչապետին թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև՝ Հայաստանը կորցնելու վտանգի առջև: եվ եթե նման իրավիճակ ստեղծվի ու հակահեղափոխական, հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն:

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ: Փաշինյանին աշխատելու գործուղել է ժողովուրդը և ժողովուրդը նրան թույլ չի տալիս վայր դնել իրեն հանձնված մանդատը: Ժողովուրդը դեմ է նրա հրաժարականին և պահանջում է չգնալ չարդարացված ռիսկի:

Վարչապետի հրաժարականով Հայաստանի ճակատագիրն է խողադրույք դառնալու: Դրա իրավունքը մենք չունենք:

Արտահայտե՛ք ձեր բողոքը: Այսօր կարևորագույն խնդիրը դա է:

Վարչապետը պարտավոր է վարչապետ մնալ:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

 

Նույն շարքից