Հասարակություն 

Ամենահարուստ ամերիկացիների ցանկում իրավիճակ է փոխվել

Վերջին 24 տարում առաջին անգամ Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջատարը փոխվել է: ԱՄՆ-ի ամենահարուստ մարդն արդեն ոչ թե Բիլ Գեյթսն է, այլ՝  Amazon-ի հիմնադիր Ջեֆ  Բեզոսը:

Մեկ տարվա ընթացքում Բեզոսն իր կարողությունն ավելացրել է 78,5 միլիարդ դոլարով՝ այն հասցնելով 160 միլիարդի: Երկրորդ հորիզոնականում Գեյթսն է՝ 97 միլիարդ դոլար կարողությամբ:

ԱՄՆ-ի 10 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասնում է 730 միլիարդ դոլարի, ինչը 120 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

 

Նույն շարքից