Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք: Այս մասին Իսրայելում հայտարարել է Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը՝ նշելով, որ այդ հարցում Գերմանիան կիսում է Իսրայելի տեսակետը:
Մերկելը հայտնել է, որ կողմ է բանակցություններին, և Բեռլինը ցանկանում է, որ նշյալ հարցը կարգավորվի քաղաքական մեթոդներով:
Հավելեք, որ Իսրայել կատարած այցի ժամանակ Մերկելը նաև հարգանքի տուրք է մատուցել նացիստների զոհ դարձած 6 միլիոն հրեաների հիշատակին: