Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա կիբերհարձակման փորձի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը, փոխանցում է Reuters-ը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, այդ փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանն անտեսում է միջազգային նորմերը: Մետտիսը նաև նշել է, որ բոլոր ներգրավված կողմերը կարող են պատասխան քայլեր ձեռնարկել Մոսկվայի նկատմամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Նիդերլանդների Պաշտպանության նախարար Անք Բեյլեվվելդը հայտարարել էր, որ կանխել են ռուսական կողմի կիբերհարձակումը: Նրա խոսքերով, գործով ձերբակալվածներ կան:
Ռուսական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները: