Հասարակություն 

Ապշած եմ, որ մարդիկ հումորն ընկալել են որպես իրականություն. Գագա Ամատունի

Analitik.am-ը կապ հաստատեց Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ՝ վերջինիս մասին սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Նշենք, որ ԱրմՔոմեդի կայքում տեղադրվել էր հումորային հոդված, որը որոշ մարդիկ ընկալել էին որպես լուր և քննադատական հրապարակումներ ու մեկնաբանություններ  կատարել սոցցանցերում:

Պարոն Ամատունու խոսքերով, նա խիստ զարմացած է, որ ԱրմՔոմեդիի տղաների կողմից հորինած հումորային պատմությունը մարդիկ լուրջ են ընդունել և մտածել են, թե ինքն իրականում նման հայտարարություն է արել. «Դա և զարմանալի է, և ծիծաղելի: Մի՞թե պարզ չէ, որ Արմքոմեդին հումորային ժանրի կայք է, հետևաբար հրապարակումներն էլ են հումորային, ես ապշած եմ, որ մարդիկ լուրջ են ընկալել այդ հրապարակումը. Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այսուհետ որևէ մարդու հետ կապված  հումորային հրապարակումներ անելուց առաջ ճշտեն այդ մարդուց ՝ նա ցանկանում է, թե՞ ոչ, այլապես դա կարող է վերածվել մարդու հեղինակության հետ խաղալուն: Իհարկե, մյուս կողմից էլ նորմալ չէ, որ հումորային հրապարակումները կարող են լուրջ ընկալվել և օգտագործվել մարդու հեղինակությանը վնաս հասցնելու համար, բայց եթե կա նման վիճակ, ուրեմն պետք է անպայման ստանալ տվյալ մարդու համաձայնությունը նրա անձի հետ կապված որևէ հումոր անելիս»:

Նույն շարքից