Քաղաքական Միջազգային 

Թուրքիայում կարող է հանրաքվե կազմակերպվել ԵՄ-ին անդամակցելու հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Եվրամիությունը ձգձգում է Անկարային ընդունելու գործընթացը: Այս մասին նա խոսել է Ստամբուլում տեղի ունեցած ֆորումի ժամանակ՝ հավելելով, որ կարող է այդ հարցով հանրաքվե կազմակերպել:

«ԵՄ անդամ են դարձել այնպիսի երկրներ, որոնց նույնիսկ չի կարելի համեմատալ մեզ հետ: Եթե այսպես շարունակվի, մենք հնարավոր է ստիպված լինենք դիմել մեր 81 միլիոն բնակչությանը, տեսնենք, թե ինչ կասեն նրանք»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքերով, Բրյուսելը պետք է ի վերջո կողմնորոշվի. «Չեք ընդունում, այդպես էլ ասեք, որ մենք պետք է գնանք մեր ճանապարհով, և մենք կգնանք»:

Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլին, Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարող է վերանայել իր որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու մասով:

 

Նույն շարքից