Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության շուրջ նշմարվող դրական տենդենցները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքերով, հիմա կարևոր է նշմարված դրական տենդենցները զարգացնել և չվնասել այն անզգույշ հռետորաբանությամբ, որը նկատվում է վերջին շրջանում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Մոսկվան իր կողմից կանի ամեն հնարավորը դրական տենդենցներին աջակցելու համար:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկխոսություն է ունեցել և պայմանավորվել թուլացնել լարվածությունը: